Զեպ Բլատեր. ՖԻՖԱ-ն այսքան պրոբլեմ չէր ունենա, եթե աշխարհի առաջնությունները չտայինք Ռուսաստանին և Կատարին
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը կազմակերպության համագումարի իր նախընտրական ելույթում անդրադարձել է ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությանը:
«Այժմ մեր մոտ բարդ ժամանակներ են: Վերջին իրադարձությունները ստվեր գցեցին ՖԻՖԱ-ի վրա: Պետք է դուրս գալ դրա տակից: Մենք չեն կարող թույլ տալ, որպեսզի ՖԻՖԱ-ի հեղինակությունը գետնատակ արվի: Նրանք, ովքեր ձերբակալվել են, առանձին մարդիկ են, և չպետք է նրանց կապել ամբոջ կազմակերպության հետ:
Մենք չենք կարող հետևել ֆուտբոլում տեղի ունեցող ամեն ինչին: Դա ավելի քան 300 մլն մարդ է: Եվ չենք կարող պարզապես մարդկանց խնդրել, որ նրանք բարոյական նորմերի շրջանակներում գործեն: Դա չի աշխատում:
Իսկ այս սկանդալի ժամկետների հետ կապված ես չեմ օգտագործի «համընկնել» բառը: Ես այս առթիվ մի փոքր հարց ունեմ:
Եթե ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնությունների անցկացման իրավունքը չտար Ռուսաստանին և Կատարին, ապա՝ իմ կարծիքով, այժմ նման պրոբլեմներ չէին լինի», նշել է Բլատերը: