211652_close_icon
views-count3898 դիտում article-date 21:25 02-06-2015

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատեր. Ես հրաժարական եմ տալիս

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը այսօր Ցյուրիխում շտապ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հրաժարական կտա կազմակերպության արտահերթ կոնգրեսում: «Ես երկար եմ մտածել իմ նախագահության մասին և այն մասին, թե ինչպես եմ աշխատել վերջին քառասուն տարին: Այդ տարիները սերտորեն կապված են ՖԻՖԱ-ի հետ և այնպիսի հրաշալի մարզաձևի, ինչպիսին է ֆուտբոլը: Ես սիրում եմ ՖԻՖԱ-ին և ցանկանում եմ ամեն ինչ անել՝ ֆուտբոլը զարգացնելու համար: Ես որոշել էի մասնակցել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին, քանի որ վստահ էի, որ ֆուտբոլի համար դեռ կարող եմ լավ բաներ շատ անել: Սակայն մարտահրավերները չավարտվեցին: ՖԻՖԱ-ին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Իմ վերընտրությունը չստացավ ֆուտբոլի բոլոր սուբյեկտների աջակցությունը: Այդ իսկ պատճառով հետևյալ որոշումն եմ կայացրել. անհրաժեշտ է արտահերթ կոնգրես հրավիրել, որտեղ ես վայր կդնեմ իմ լիազորությունները: Այն պետք է հնարավորինս արագ հրավիրել, քանի որ ՖԻՖԱ-ի հերթական կոնգրեսը կայանալու է միայն հաջորդ տարվա մայիսին՝ Մեխիկոյում», նշել է Բլատերը: Այսպիսով, իրականանում են այն վերլուծաբանների կանխատեսումները, որ նույնիսկ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելով, 79-ամյա Բլատերը շատ քիչ հնարավորություն ունի մնալ այդ պաշտոնում: Հիշեցնենք, որ Բլատերը առաջին անգամ ՖԻՖԱ-ն գլխավորել է 1998 թվականին: Իսկ 2015 թվականի մայիսի 29-ին նա 5-րդ անգամ վերընտրվեց այդ պաշտոնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր