211652_close_icon
views-count2902 դիտում article-date 23:50 24-07-2015

Հուլիսի 25-ին կկայանա 2018թ. աշխարհի առաջնության վիճակահանութունը. Հայաստանը 5-րդ զամբյուղում է

Հայտնի են դարձել 2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանության զամբյուղների կազմը: Հիշեցնենք, որ այն որոշվում է ՖԻՖԱ-ի վարկանիշով` հուլիսի դրությամբ: Հավաքականները 9-ը խմբի կբաժանվեն. 7 խումբ կունենան 6-ական, իսկ 2 խումբ` 5-ական թիմեր: Խմբերի հաղթողները անմիջապես եզրափակիչ փուլի ուղեգիր կստանան, խմբերում երկրորդ տեղ գրաված 9 թիմերից 8-ը միմյանց միջև անցումային խաղեր կանցկացնեն` ևս չորս ուղեգրի համար: 2018թ. աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ եվրոպական զամբյուղների կազմը. 1. Գերմանիա, Բելգիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Ռումինիա, Անգլիա, Ուելս, Իսպանիա, Խորվաթիա 2. Սլովակիա, Ավստրիա, Իտալիա, Շվեյցարիա, Չեխիա, Ֆրանսիա, Իսլանդիա, Դանիա, Բոսնիա և Հերցեգովինա 3. Ուկրաինա, Շոտլանդիա, Լեհաստան, Հունգարիա, Շվեդիա, Ալբանիա, Հյուսիսային Իռլանդիա, Սերբիա, Հունաստան 4. Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Իռլանդիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ֆարերյան կղզիներ, Չերնոգորիա, Էստոնիա 5. Կիպրոս, Լատվիա, ՀԱՅԱՍՏԱՆ, Ֆինլանդիա, Բելառուս, Մակեդոնիա, Ադրբեջան, Լիտվա, Մոլդովա: 6. Ղազախստան, Լյուքսեմբուրգ, Լիխտենշտեյն, Վրաստան, Մալթա, Սան-Մարինո, Անդորրա Հիշեցնենք, որ վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 25-ին` Սանկտ-Պետերբուրգում:

Նմանատիպ նյութեր