Կենդանիները կարող են բուժել մարդու անքնությունը
Ճապոնացի գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ մարդու անքնության վրա ընտանի կենդանիների միջոցով ազդելու եղանակով:
Պատահական չէ, որ հենց Ճապոնիայում է անցկացվել հետազոտությունը, քանի որ այդ երկրում մարդիկ ընտանի կենդանիներին վերաբերվում են, ինչպես իրենց ընտանիքի անդամի:
Պարզվել է, որ նրանք, ովքեր ընտանի կենդանիներ են պահում, առավել քիչ խնդիրներ ունեն անքնության հետ կապված: Պարզվել է նաև, որ այն մարդիկ, ովքեր շուն են պահում, ամենալավ ու հանգիստ քունն են ունենում:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Ճապոնիայում ընտանիքներում բնակվում է 13 մլն շուն: