211652_close_icon
views-count1699 դիտում article-date 22:03 23-07-2015

Մարզային ճանապարհները կբարելավվեն

Կառավարությունը Տավուշի մարզի ճանապարհային ցանցի բարելավման, զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման նպատակով Տավուշի մարզպետարանին որոշել է հատկացնել 973,208.0 հազար դրամ: Մեկ այլ որոշումով Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 35,000.0 հազ. դրամ՝ Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման նպատակով, ինչը թույլ կտա նաև պատշաճ անցկացնել Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումները: Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքում ներքին գազատարների կառուցման նպատակով հատկացվել է 7,000.0 հազար դրամ:

Նմանատիպ նյութեր