Ռուսաստանի ընդդիմությունը մեծ հավաք է նախապատրաստում սեպտեմբերին
Ռուսաստանի ընդդիմադիր «Համերաշխություն» կուսակցության անդամ Ալեքսանդր Ռիկլինը հայտարարել է, որ սեպտեմբերի վերջին ընդդիմությունը ծրագրում է մեծամասշտաբ բողոքի ակցիա անցկացնել, հաղորդում է Interfax-ը:
Վերջինս, սակայն, չի նշել, թե ինչին է նվիրված լինելու ակցիան:
«Ամեն ինչ դեռ վերացական է»,-ասել է Ռիկլինը:
Ռուսաստանում ընդդիմության նախորդ ցույցը պետք է անցկացվեր մայիսի 6-ին՝ Մոսկվայի Բոլոտնիի հրապարակում, սակայն իշխանությունները հրաժարվեցին արտոնել նրա անցկացումը:
Ռիկլինն իր համախոհների հետ առանց թույլտվության դուրս եկավ ցույցի, ինչի ժամանակ էլ ձերբակալվեց իրավապահների կողմից և 10 օր անցկացրեց մեկուսարանում: