Պուտինի աշխատանիքից գոհ է ռուսների 87%-ը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունից գոհ է ռուսաստանցիների գրեթե 87 տոկոսը: Այդ մասին Interfax գործակալությանը հայտնել է «Լևադա» հետազոտական կենտրոնը, որը հուլիս ամսին հարցումներ է անցկացրել երկրի ողջ տարածքում:
Ըստ կենտրոնի՝ Պուտինի գործունեությունից դժգոհ է բնակչության միայն 12%-ը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի աշխատանքը դրական է գնահատում 65%-ը և բացասական՝ 33%-ը:
Ինչ վերաբերում է կառավարության ընդհանուր աշխատանքին, ապա այն դրական է գնահատում ռուսաստանցիների 58%-ը, բացասական՝ 41%-ը: Պետդումայի աշխատանքից գոհ է հարցվածների 50%-ը, դժգոհ՝ 48%-ը: