Եվրոպայի Լիգա. Այսօր «Շիրակը», «Ուլիսը» և «Ալաշկերտը» կանցկացնեն պատասխան հանդիպումները
Այսօր կկայանան Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները: Երեք հանդիպում տեղի կունենա հայկական ակումբների մասնակցությամբ:
[b]«Ուլիս»-«Բիրկիրկարա»[/b]՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կխաղա «Վեսթ Հեմ» (Անգլիա) - «Լուսիտանս» (Անդորրա) զույգի հաղթողի հետ
[b]«Զրինսկի»-«Շիրակ»՝[/b] ժամը 21:30-ին՝ Բոսնիա-Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» մարզադաշտում: Առաջին հանդիպումն ավարտվել է 2:0՝ հօգուտ «Շիրակի»: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կխաղա ԱԻԿ (Շվեդիա) – «Վաասա» (Ֆինլանդիա) զույգի հաղթողի հետ:
[b]«Սենթ Ջոնսթոն»-«Ալաշկերտ»՝[/b] ժամը 22:45-ին՝ Շոտլանդիայի Պերտ քաղաքի «Մակդայարմիդ պարկ» մարզադաշտում: Առաջին հանդիպումն ավարտվել է 1:0՝ հօգուտ «Ալաշկերտի»: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կխաղա «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Կայրաթ» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ