Լևոն Դարբինյան․ «Շիրակն» իմ տունն է
«Շիրակի» ֆուտբոլիստ Լևոն Դարբինյանը հարցազրույց է տվեկ ակումբի մամուլի ծառայությանը:
[b]-Լևո՛ն, որոշակի դադարից հետո վերադարձել ես հարազատ ակումբ, ի՞նչ զգացողություններ ունես։
[/b]
-Իհարկե, շատ ուրախ եմ վերադառնալու համար, որովհետև «Շիրակը» իմ տունն է։
[b]-17 տարեկանում նշեցիր նորամուտդ «Շիրակի» հիմնական կազմում, կարո՞ղ ես հիշել այդ օրը։
[/b]
-Այո, իհարկե։ Այդ օրը խաղում էինք «Գանձասար-Կապանի» հետ։ Ինձ համար շատ ուրախալի օր էր, որովհետև «Շիրակում» պարապող բոլոր ֆուտբոլիստների համար երազանք է խաղալ «Շիրակի» հիմնական կազմում։ Ինձ համար ևս դա երազանք էր ու այդ օրը այն կատարվեց։
[b]-Մեր ակումբը շեշտը դնում է երիտասարդ ֆուտբոլիստների և հատկապես մեր ակադեմիայի սաների վրա, արդյոք դա ավելացնո՞ւմ է քո մոտիվացիան։
[/b]
– Այո, իհարկե։ Հայաստանում մեծ պրոբլեմ է երիտասարդների չխաղալը և բոլոր թիմերում է այդպես։ Շատ ուրախ եմ, որ իմ հարազատ ակումբում երիտասարդներին սկսել են շատ վստահել և դա, իհարկե, մոտիվացնող է։