Իգուաինը փորձել է ծեծել իրեն հեգնած երկրպագուին. Տեսանյութ.
«Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը փորձել է ծեծկռտուք հրահրել է երկրպագուների հետ՝ Բալեարյան կղզիներում հանգստանալու ընթացքում:
Իգուաինը և հավաքականում նրա թիմակից Էսեկիել կավեսին գիշերային ակումբիից դուրս են եկել վաղ առավոտյան:
Երկրպագուներից մեկը Իգուաինից ինքնագիր է խնդրել, սակայն ֆուտբոլիստը մերժել է: Նեղսրտելով, երկրպագուն բացականչել է. «Դու չես կարողանում 11 մետրանոց հարված կատարել»:
Իգուաինը հարձակվել է իրեն հեգնած երկրպագուի վրա, սակայն նրան ետ են պահել ականատեսները: Բացի այդ Իգուաինը սպառնացել է. «Ջնջիր տեսանյութը, թե չէ գլուխդ կպոկեմ»: