1798 դիտում
11:48 23-07-2015
Մայրաքաղաքում կրծողների դեմ պայքարի միջոցառումներ են ընթանում
Մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում դեռատիզացիոն մասնագիտացված կազմակերպությունները համատիրությունների աջակցությամբ շարունակում են կրծողների դեմ պայքարի պլանային ու լրացուցիչ միջոցառումները: Լրացուցիչ միջոցառումներն ընթանում են հատկապես այն հասցեներում, որոնցից բնակիչները ահազանգել էին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծի հեռախոսահամարներով:
Կրծողների ակտիվ վերարտադրողականության շրջանը գարնան և աշնան ամիսներն են: Այդ ժամանակահատվածում բոլոր վարչական շրջաններում դեռատիզացիայի աշխատանքներ են իրականացվել մի քանի անգամ: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու խնդրահարույց հատվածներում:
Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կարող է կրծողների տարածմանը նպաստող լրացուցիչ հանգամանք հանդիսանալ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
749 դիտում
12:35 29-04-2015
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ
2072 դիտում
17:00 05-05-2016
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են կրծողների դեմ պայքարի միջոցառումներ
1771 դիտում
17:06 23-05-2017
Մայրաքաղաքի վարչական շրջաններում կրծողների դեմ պայքարի միջոցառումներ են ընթանում
Այս բաժնից
1084 դիտում
13:25 12-01-2025
Իրանից պատվիրակություն կժամանի Հայաստան
1870 դիտում
13:13 12-01-2025
Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան
694 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ