Կրասնոյարսկի մարզում ողբերգական ավտովթարի տեսանյութերը. մարզում հայտարարվել է սուգ
Ինչպես հայտնել է [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/22/60111/]SHAMSHYAN.com[/url]-ը, այսօր առավոտյան Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում տեղի է ունեցել խոշոր ավտովթար. իրար են բախվել երթուղային ավտոբուսն ու բեռնատարը:
Վթարի արդյունքում զոհվել են առնվազն 11 մարդ, ևս 20 ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ընդհանուր առմամբ, վիրավորների թիվը հասել է 33-ի, որոնց թվում կան երեխաներ:
Տեղեկանալով ողբերգության մասին, Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Վիկտոր Տոլոկոնսկին ընդհատել է իր աշխատանքային այցը հարևան շրջան և շտապ ժամանել դեպքի վայր:
Ավելի ուշ նահանգապետը հուլիսի 23-ը երկրամասում հայտարարել է սգո օր: