Ռոստովի մարզում սուգ է հայտարարվել՝ կապված ուղևորատար Boeing-ի կործանման հետ
Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի ղեկավար Վասիլի Գոլուբևը մարտի 20-ը հայտարարել է սգո օր՝ կապված այսօր Դուբայից Ռոստով չվերթն իրականացնող Boeing 747 ուղևորատար օդանավի աղետի հետ, հայտնում է Rosbalt.ru-ն:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/19/80001/]հայտնել [/url]էինք, որ FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing-737-800 օդանավը, որում եղել է 55 ուղևոր և օդանավի անձնակազմի 6 անդամները, Ռոստովի օդանավակայանում չի կարողացել իրականացնել առաջին վայրէջքը և երկրորդ վայրէջքի ժամանակ ընկել թռիչքուղուց 253 մ հեռավորության վրա:
Վթարի հետևանքով զոհվել են օդանավի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները: