Գերմանիայում իսլամական բանկ է բացվել
Գերմանիայի Ֆրանկֆուրտ-Մայն քաղաքում բացվել է այդ երկրում առաջին իսլամական բանկը՝ KT Bank AG-ն:
DW-ի փոխանցմամբ՝ այն հանդիսանում է քուվեյթական-թուրքական Kuveyt Türk Bank ֆինանսական ինստիտուտի դուստր ընկերությունը, որը կսպասարկի Գերմանիայում բնակվող շուրջ 5 մլն մուսուլմանների:
Բանկի հաճախորդ կարող են դառնալ մանր ու միջին բիզնեսի, անշարժ գույքի ոլորտի ներկայացուցիչները: Բանկը նաև մտադիր է ներգրավել Պարսից ծովածոցի երկրների ներդրողներին:
Այն չի մասնակցի զենքի, ծխախոտի, ալկոհոլի առևտրի ֆինանսական գործարքների, ինչպես նաև տոկոսադրույքներ չի վերցնի, համաձայն իսլամի դրույթների: Բանկը մանսաճյուղեր կբացի Դյուսերլդորֆում և Քյոլնում, որտեղ մեծաթիվ մուսուլմաններ են բնակվում: