Գերմանիայում 16-ամյա դպրոցականը բանկ է թալանել
Գերմանիայի Բավարիայի դաշնային շրջանի Պասաու քաղաքի բանկերից մեկում 16-ամյա դպոցականը զինված հարձակում է գործել, որից հետո հեծանվով հեռացել: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Իրավապահ մարմիների տվյալներով, անչափահասը մուտք է գործել բանկի տարածք,զենքով սպառնացել` պահանջելով դրամարկղում գտնվող ողջ գումարը: Մի քանի հազար եվրո ստանալուց հետո նա հեծանվով հեռացել դեպի Օբենբերգի ուղությամբ:
Այդ ընթացքում մեքենայով նրան հետևել է դեպքի ականատեսներից մեկը, ով էլ նրան հանձնել է ոստիկանությանը:
Ոստիկանությունում նա անմիջապես խոստովանել է մեղքը: Իրավապահները դեռ չեն հայտնել, թե նրան ինչպիսի պատիժ է սահմանվելու: