1479 դիտում
14:59 22-07-2015
Վարչապետն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Արգենտինայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմանի կապերի սերտացմանը:
Գոնսալո Ուռիոլաբեիտիան իր համար մեծ պատիվ է համարել բարեկամ Հայաստանում Արգենտինան ներկայացնելը և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում ներդնելու է առավելագույն ջանքերը՝ մինչ օրս արձանագրված ձեռքբերումները պահպանելու և տարբեր ոլորտներում հայ-արգենտինյան համագործակցությունը խորացնելու համար:
Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակը և շնորհակալություն հայտնել Արգենտինայի իշխանություններին՝ տեղի հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար:
Վարչապետն անհրաժեշտ է համարել հայ-արգենտինյան առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ապրանքաշրջանառության ծավալի ավելացումը և ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել այդ ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին:
Նմանատիպ նյութեր
1065 դիտում
17:06 18-11-2014
Վարչապետն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
1629 դիտում
14:28 17-02-2015
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
1233 դիտում
14:26 16-04-2015
Նախագահն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
1012 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
670 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
490 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը