Սեյրան Օհանյանն վաղ առավոտյան անակնկալ այցելել է զորամասերից մեկը. ֆոտոշարք
«ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը առավոտյան անակնկալ այցելել է զորամասերից մեկը: Այցելության ընթացքում ստուգվել է զորամասի վերակարգը, առավոտյան վերկացը և մարմնամարզությունը:
Այնուհետև նախարարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել է կենցաղային պայմաններին, մարզահրապարակին և ստուգել պահակային ծառայությունը: Ստուգայցը ավարտվել է ճաշարանի ու սննդակարգի ստուգմամբ: Նախարարը զինվորների հետ նախաճաշել է»:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և տեղադրել լուսանկարներ;