211652_close_icon

Արդարադատության նախարարի 2 թեկնածուի անուն է շրջանառվում. ՀԺ

views-count5258 դիտում article-date 08:01 22-07-2015
«Հայկական ժամանակը» գրում է, որ արդարադատության նախարարի պաշտոնում երկու թեկնածուի անուն է շրջանառվում՝ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյան և Արփինե Հովհաննիսյան: Ըստ թերթի, Հանրապետական շրջանակներում խոսվում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը արդարադատության նախարարի պաշտոնում տեսնում է Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին, ով նախկինում աշխատել է սույն նախարարությունում: Այս նշանակման ուղղությամբ աշխատում է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը,– գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր