211652_close_icon
views-count1820 դիտում article-date 09:04 05-06-2014

Վրաստանում ՀՀ դեսպանի մեկ անուն է շրջանառվում․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ Վրաստանում ՀՀ դեսպանի մեկ անուն է շրջանառվում։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայազգի խորհրդական Վան Բայբուրդը երեկ մեզ ասաց, որ խոսքն օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի մասին է։ Եթե ի վերջո նա նշանակվի դեսպան, ապա, ըստ Բայբուրդի, դրական կլինի, քանի որ նա կկարողանա օգտագործել այդ պաշտոնում շուրջ 20 և ավելի տարիներ ԱՄՆ-ում կուտակած իր փորձն ու կապերը, արևմտյան արժեքային համակարգը»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր