Չեմպիոնների լիգա. «Փյունիկը» հաղթեց «Մյոլդեին»
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղը՝ Երևանի «Փյունիկի» և նորվեգական «Մյոլդեի» միջև, որն ավարտվեց Հայաստանի չեմպիոնի հաղթանակով՝ 1:0:
Հանդիպման միակ գնդակը 74-րդ րոպեին խփել է Զավեն Բադոյանը:
Խաղը մարզական առումով, ըստ էության կորցրել էր նշանակությունը, քանի որ առաջին խաղում «Մյոլդեն» հաղթել էր 5:0 հաշվով: Սակայն դա որևէ կերպ չի նսեմացնում «Փյունիկի» հաղթանակը, քանի որ դա, բոլոր դեպքերում, Հայաստանին լրացուցիչ միավորներ կբերի ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշում, ինչը Եվրագավաթների հաջորդ խաղարկություններում ավելի բարենպաստ վիճակահանության հնարավորություն կընձեռնի:
«Մյոլդեն» երկու հանդիպումների արդյունքով դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը կլինի «Դինամո» (Զագրեբ)-«Ֆոլա» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողը:
[b]Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ[/b]
«Փյունիկ» (Հայաստան) - «Մոլդե» (Նորվեգիա) – 1:0
Զավեն Բադոյան, 74