Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ֆոլգորերի» հետ պատասխան խաղի համար ժամանել է Սան-Մարինո: Այստեղ ակումբը «Բեսթ Վեսթերն Փալաս հյուրանոցում»:
Թիմը մրցավայր է ժամանել Ստամբուլ-Բոլոնյա չվերթով, տեղի ժամանակով 16:00-ին: Երեկոյան Սարգիս Հովսեփյանի սաները կանցկացնեն նախախաղային մարզում «Սան Մարինո» մարզադաշտում, հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» հաղթել է 2:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին: