Ուկրաինացի պատգամավորը Սաակաշվիլիին. Բոլորին պատմելու եմ, թե ինչպես են հետույքիդ տվել. տեսանյութ
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Բորիս Ֆիլատովը սպառնացել է դատի տալ Օդեսայի շրջանի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին՝ իրեն վիրավորելու համար:
«Դու պատասխան կտաս «բանդիտ» և «ռեյդեր» բառերի համար: Ապացույցներով: Բոլորին կպատմեմ, թե ինչու հետույքիդ ստացար քո իսկ երկրում: «Իմեդի» հեռուստաընկերությանը ջարդելու, բռնաբարված բանտարկյալների, հոգեմետ դեղերից քո կախվածության մասին», գրել է պատգամավորը իր Ֆեյսբուքյան էջում:
Պատգամավորը նշել է, որ դատարանում հաղթելու դեպքում փոխհատուցումը, որը կկազմի մեկ գրիվնա, կուղարկի Ուկրաինայում վրաց փախստականների օգնության հիմնադրամ:
Նշենք, որ հուլիսի 19-ին Սաակաշվիլին և պատգամավորը լեզվակռվի են անցել Չերնիգովում, որի ժամանակ Վրաստանի նախկին նախագահը Ֆիլատովին անվանել է «բանդիտ, ռեյդեր և պարապած տականք»: