Սաակաշվիլիին Օդեսայի նահանգապետի պաշտոնում նշանակելն ապտակ էր ուկրաինացի ժողովրդի դեմքին. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնարկած ամենամյա մեծ ասուլիսում քննադատել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գոծունեությունը, երբ ռուս-վրացական հարաբերությունների վերաբերյալ նրան հարց են ուղղել Վրաստանից հավատարմագրված լրագրողների, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ինչ վերաբերում է 2008 թվականի իրադարձություններին և դրանց հաջորդող հարաբերությունների հետագա դեգրադացիային, ասեմ, որ մենք չենք եղել իրավիճակի սրման պատճառը: Հարկավոր չէր, որ Սաակաշվիլին ընդուներ այնպիսի արկածախնդիր որոշումներ, որոնք հանգեցրին Վրաստանի փլուզմանը»,-ասել է ՌԴ նախագահը և հավելել, որ Ռուսաստանը քաղաքական գործիչների արտահանմամբ է զբաղվել և այսօր էլ նրանք չեն փոխել իրենց աշխատանքային ոճը:
Պուտինը խոսքով՝ Ուկրաինայում Սաակաշվիլիի գործունեությունը հավասարազոր է ուկրաինացի ժողովրդին ապտակելուն:
Ռուս-վրացական հարաբերությունների վերաբերյալ նա հավելել է, որ Մոսկվան պատրաստ է Վրաստանի հետ առանց անցագրային ռեժիմ սահմանել: