Սերխիո Մարգարյանը հրաժարական տվեց
Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերխիո Մարգարյանը հրաժարական տվեց: Նա ազգային հավաքականը գլխավորել էր փետրվարի 12-ին և այդ պաշտոնում աշխատեց ընդամենը 5 ամիս:
Մարգարյանի գլխավորությամբ Հունաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ և պարտվեց Ֆարերյան կղզիներին:
Այժմ F խմբում Հունաստանի հավաքականը 6 տուրից հետո վաստակել է ընդամենը 2 միավոր և զբաղեցնում է վերջին տեղը:
Մեկնաբանելով իր հրաժարականը, Սերխիո Մարգարյանը նշել է. «Ես Հունաստանի հավաքականը գլխավորեցի նրա համար կարևոր փուլում՝ լծվելով ծանր աշխատանքի: Ես աշխատել եմ առաջին իսկ օրից անել ամեն հնարավորը, և խաղացողներն էլ կատարում էին իմ հրահանգները: Ցանկանում եմ ներողություն խնդրել հույն երկրպագուներից, որոնք սպասելիքները չեմ արդարացրել: Արդյունքները գոհացուցիչ չէին»: