3 օր ու գիշեր նորից հավաք ու երթ են անցկացնելու. քաղաքապետարանը արտոնել է
Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի` հուլիսի 17-ի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Գագիկ Եղիազարյանի իրազեկումը՝ 2015 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 00:00-ից մինչեւ ժամը 24:00-ն (շուրջօրյա) Երեւան քաղաքի Մատենադարանին հարող տարածքում հավաք եւ հավաքի ընթացքում ժամը 20:30-ից մինչեւ ժամը 22:30-ն Մատենադարան-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Մատենադարան երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Երեւանի քաղաքապետարանից։
Նույն երթուղով շուրջօրյա երթերի մասին իրազեկում է ներկայացվել նաեւ օգոստոսի 12-ի եւ 13-ի համար: