Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 29,8 տոկոսով. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. «Այս տարվա առաջին եռամսյակին, ինչպես նաեւ հինգ ամիսներին արձանագրված արտաքին առեւտրաշրջանառության անկումը պահպանվում է։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015թ. առաջին կիսամյակի նախնական տնտեսական ցուցանիշները։ Այդ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 29,8 տոկոսով։
Եվ կրկին ներմուծման նվազումը ավելի քան կրկնակի անգամ ավելի է արտահանման նվազումից։ Առաջին կիսամյակում եթե մեր երկրից արտահանվող ապրանքների ծավալը կրճատվել է 15,2 տոկոսով, ապա ներմուծման դեպքում այդ ցուցանիշը 38 տոկոս է։
Նման անկումների դեպքում հետաքրքիր է, որ ԱՎԾ-ն 3,8 տոկոս տնտեսական ակտիվություն է ցույց տվել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: