1037 դիտում
10:42 01-07-2015
Տարվա առաջին 5 ամիսներին մասնավոր տրանսֆերտների ծավալը 40 տոկոսով պակաս է անցած տարվա նույն ցուցանիշից. ՀԺ
«ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա մայիսին բանկային համակարգով Հայաստան մտած մասնավոր տրանսֆերտների ծավալը (զուտ ներհոսքը) կազմել է ընդամենը 84.3 միլիոն դոլար:
Սա 34.4 մլն դոլարով կամ 29 տոկոսով պակաս է անցած տարվա նույն ամսվա ցուցանիշից: Ընդհանրապես այս տարվա առաջին 5 ամիսներին մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 283 մլն դոլար կամ՝ 40 տոկոս պակաս անցած տարվա նույն ցուցանիշից: Նման նվազման հիմնական «մեղավորը» Ռուսաստանն է, որտեղից գալիս է տրանսֆերտների ողջ ծավալի մոտ 85 տոկոսը: Այս տարվա մայիսին ՌԴ–ից եկած տրանսֆերտների ծավալը կազմել 66 մլն դոլար անցած տարվա մայիսին արձանագրված 104 մլն դոլարի դիմաց: Մասնավոր տրանսֆերտների նման խրոնիկական նվազման ֆոնին տարօրինակ պետք է համարել վերջին օրերին դրամի արժևորման միտումը: Վիճակը ավելի ուշագրավ է դառնում, երբ հաշվի ենք առնում նաև արտահանման կրճատումը (մոտ 35 տոկոսով), ինչը, տրանսֆերտների նվազմանը զազահեռ, հանգեցնում է արտարժույթի ներհոսքի ընդհանուր նվազմանը և պետք է բերեր դրամի արժեզրկման: Սակայն տեղի է ունենում հակառակը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1917 դիտում
09:18 02-08-2016
Հունիսին արտերկրից ուղարկված մասնավոր տրանսֆերտների ծավալը 17 տոկոսով պակասել է. «Հայկական ժամանակ»
1123 դիտում
09:35 01-10-2014
ՌԴ-ից փոխանցվող մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազել է 10 %-ով. աղքատությունը խորանում է. ՀԺ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը