211652_close_icon
views-count3394 դիտում article-date 08:05 21-07-2015

Գեներալ Սեյրանի վարորդը, որ կալանավորվել էր ապօրինի զենք պահելու մեղադրանքով, ազատ է արձակվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը անդրադարձել է Կայարանցի Թևոսիկի շրջապատին ու գրել. «Քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի` Կայարանցի Թևոսիկի հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/20/57134/]հունիսի 19-ին ձերբակալված[/url], իսկ այնուհետև ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված Արմեն Ղարիբյանը ազատ է արձակվել: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվել է գրավով: Ի դեպ, նրա հետ միասին կալանավորվել էր նաև Կարեն Բագրատունյանը, ով առավել հայտնի է Սամբիստ Կարեն մականվամբ, շարունակում է մնալ կալանքի տակ: Իսկ Արմեն Ղարիբյանի առանձնահատկությունն այն է, որ նա ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի վարորդն է և ձերբակալվելու օրը վարել է գեներալին պատկանող «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան: Ինքը՝ Սեյրան Սարոյանը, չէր հերքել, որ մեքենան իրեն է պատկանում` նշելով, որ բարեկամական կապեր ունի Կայարանցի Թևոսիկի հետ: Իսկ թե ինչով կավարտվի այս պատմությունը, ցույց կտա ժամանակը, բայց որպես կանոն նման պատմություններն ավարտվում են ծածկադմփոցով, ինչ-որ մեկը ձևական պատժվում է, և դրանով ամեն ինչ վերջանում: Ու թերևս Սարոյանի վարորդն այդ պահին դարձավ քավության նոխազ, որին արագ ազատեցին կալանքից»:

Նմանատիպ նյութեր