Հրաձգություն Ստամբուլում. կա 5 վիրավոր. տեսանյութ
Այս գիշեր Ստամբուլում զինված միջադեպ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է Dogan Haber-ը, տղամարդը հրազենից կրակ է բացել Ստամբուլի կենտրոնական՝ Իսթիղլալ փողոցում գտնվող մարդկանց վրա՝ վիրավորելով 5 հոգու, այդ թվում՝ 1 արտասահմանցու:
Պատճառը եղել է վիճաբանությունը, որն առաջացել է մի խումբ տղամարդկանց միջև:
Բոլոր վիրավորները հոսպիտակացվել են: Ոստիկանությունը փնտրում է հրազենից կրակած տղամարդուն: