Հրաձգություն՝ ԱՄՆ֊ում․ կա 1 զոհ, 2 վիրավոր
Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 2֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում։ Վիրավորներից մեկը կրակոցներ արձակողն է, մյուսը՝ հիվանդանոցի բժիշկը։ Ներկայումս կասկածյալը ձերբակալված է։
Դեպքի վայրում ոստիկաններ են աշխատում։ Պարզվում են պատահարի բոլոր հանգամանքները։