Հրաձգություն՝ Տեխասում․ գրանցվել է 1 զոհ, 3 վիրավոր
ԱՄՆ֊ի Տեխաս նահանգի Դալաս քաղաքի առևտրի կենտրոնի մոտ անհայտ անձը կրակ է արձակել, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, 3֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ֊ները։
Նախնական տվյալների համաձայն՝ հարձակվողին հաջողվել է դեպքի վայրից թաքնվել։ Նրա որոնման աշխատանքներում ուղղաթիռ է գործի դրվել։ Իրավապահները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։