Քաղաքացին կամավոր հանձնել է որսորդական հրացան
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 18-ին, ժամը 23.15-ին, 1961 թ. ծնված Յուրի Ն.-ն կամովին հանձնել է «ԻԺ 16Ե» տիպի երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
[b]ՀՀ Ոստիկանություն[/b]