Կամավոր հանձնել է որսորդական հրացան, ինքնաձիգի պահունակ և 172 փամփուշտ
Հունիսի 5-ին, ժամը 14.30-ին, 1966 թ. ծնված Ահարոն Պ.-ն ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի կարճեցված փողով և խզակոթով որսորդական հրացան, ինքնաձիգի պահունակ և 5,45 մմ տրամաչափի 172 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]