211652_close_icon
views-count18404 դիտում article-date 17:40 20-07-2015

Շղթայական ավտովթար Երևանում. «Հարսնաքար» ռեստորանի դիմաց բախվել են Toyota-ն, Nissan-ն ու Mitsubishi-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Աճառյան պողոտայում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչ, 27-ամյա Գարուշ Ռուբենյանի վարած Toyota մակնիշի 90 AԼ 006 համարանիշի, Երևանի բնակիչներ, 26-ամյա Վաչագան Նանյանի վարած Nissan մակնիշի 33 AR 335 համարանիշի և 58-ամյա Վարդան Վարդանյանի վարած Mitsubishi մակնիշի 03 ԼԼ 303 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորուհի, Երևանի բնակիչ, 20-ամյա Ժաննա Ձմբլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Նանյանն աշխատում է «Նյումեր» ՍՊԸ-ում, իսկ Վ. Վարդանյանը՝ «Դոմինատ Լայթ» ՍՊԸ-ում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր