ԱՄՆ-ն և Կուբան 54 տարի անց դեսպանատներ կբացեն Վաշինգտոնում և Հավանայում
Միացյալ Նահանգներն ու Կուբան առաջիկայում դեսպանատներ կբացեն Վաշինգտոնում և Հավանայում: Գործընթացի ժամկետների և մանրամասների մասին այսօր հատուկ ճեպազրույցի ժամանակ կպատմեն նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Ջոն Քերին:
Հիշեցնենք, որ 2 երկրի հարաբերությունները խզվել են 1961թ-ին և մինչև այժմ նրանք շփվել են շվեյցարացի դիվանագետների միջնորդությամբ: Անցյալ դեկտեմբերին ստորագրվել է երկկողմ կապերի կայունացման մասին պատմական համաձայնագիր: Միաժամանակ Միացյալ Նահանգները Կուբան բացառել է ահաբեկչությանը սատարող երկրների ցուցակից և թեթևացրել առևտրի արգելքի ռեժիմը: