211652_close_icon
views-count32638 դիտում article-date 10:20 20-07-2015

Առեղծվածային ավտովթար-հրդեհ Եղվարդի ճանապարհին, Mercedes-ը վերածվել է մոխրակույտի, Opel-ը գլխիվայր հայտնվել է ժայռաբեկորների վրա. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 19-ին, առեղծվածային վթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Եղվարդ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում: Նշված վայր է մեկնել թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, սակայն վերջիններս չեն կարողացել մարել կրակը, ինչի պատճառով էլ Mercedes մակնիշի ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ քննիչ Բունիաթյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանները, հրշեջներն ու քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել են Եղվարդ քաղաքի բնակիչ, 52-ամյա Գևորգ Նիկողոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան, որը բախվել է էլեկտրասյանը, ինչից հետո մեքենայում հրդեհ է բռնկվել և այն վերածվել մոխրակույտի: Վառված Mercedes-ից քիչ այն կողմ հայտնաբերվել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 61-ամյա Իսկանդար Կիրակոսյանի վաած Opel Astra մակնիշի 35 ԼR 803 համարանիշի ավտոմեքենան՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս ընկած և ժայռաբեկորների վրա գլխիվայր շրջված, իսկ գլխիվայր շրջված Mercedes-ի հարևանությամբ հայտնաբերվել է Երևանի բնակչուհի, 45-ամյա Էդմիլա Աթանեսյանի վարած Nissan March մակնիշի 34 ZC 260 համարանիշի ավտոմեքենան: Նշված վայրից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Opel-ի վարորդը: Օպերատիվորեն ժամանել են նաև տեղի էլեկտրոցանցի աշխատակիցները, ովքեր անհրաժեշտ գործողություններ են կատարել՝ նշված հատվածում արտաքին լուսավորության խնդիրը լուծելու համար: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել, երբ Mercedes-ները բախվել են իրար, այնուհետև 2 վարորդները կորցրել են մեքենաների կառավարումը և տեղի է ունեցել վթարը, իսկ Nissan March-ի վարորդը տեսել է վթարը և խառնվել իրար, ինչից հետո ավտոմեքենայով մասամբ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր