118290 դիտում
13:12 19-07-2015
Նոր մանրամասներ Անի Երանյանի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից. պարզվել է 5 վիրավորների ինքնությունը, դերասանուհին եղել է դիմահարդարի ու ձայնագրման ռեժիսորի, իսկ դատավորը իր կնոջ հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ Գեղարքունիքի մարզում ճանաչված եւ սիրված դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդոցներ բուժօգնության դիմած 5 վիրավորի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի ավտոմեքենան վարել է Երեւանի բնակիչ, 24-ամյա Անի Երանյանը, ով բախվել էր դեպի Դիլիջան ընթացող Երեւանի բնակիչ, 53-ամյա Գագիկ Պողոսյանի վարած Mersedez ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենային: Բուժօգնության են դիմել նաեւ Գ. Պողոսյանը, մեքենայում գտնվող նրա կինը` Մարինե Կարապետյանը, ինչպես նաեւ Ա. Երանյանի ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 28-ամյա Հայկ Մխիթարյանը եւ 23-ամյա Իզաբելա Դանիելյանը:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/18/59914/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հուլիսի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել էին Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի և Mersedez ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Mersedez ML մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սևանի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ օպերատիվ էր գործել նաև Սևանի հիվանդանոցի հերթապահ խումբը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կեմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից էլ դեպքի վայր էր ժամանել քննչական խումբը` մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ, ով ըստ հավաքվածների, վիրավորներին Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի հետ ուղեկցել են հիվանդանոց:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2230 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)