4888 դիտում
13:30 18-07-2015
Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել. նա այլ աշխատանքի հրավեր է ստացել
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի «Ֆեյսբուքի» էջից:
Նա «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է հետեւյալը. «Սիրելի՛ գործընկերներ, հայտնում եմ ձեզ, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել Հանրապետության նախագահին՝ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ինձ ազատելու խնդրանքով:
Ասեմ, որ աշխատանքի հրավեր եմ ստացել եւ ցանկություն ունեմ տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով: Շնորհակալ եմ բոլորիդ այս տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ սրտացավության, փոխըմբռնման եւ համագործակցության համար: Մինչ նոր հանդիպում: Իսկ մինչ այդ՝ վաղվանից արձակուրդ, առագաստներ, սարեր, քամի, երկինք եւ բազում այլ տարերքներ.. »::
Նմանատիպ նյութեր
6377 դիտում
23:52 13-08-2016
Շվեդ նախարարը հարբած լինելու սկանդալից հետո պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել
Այս բաժնից
724 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
706 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար