Պայթյուն Իրաքում. զոհվել է 100-ից ավելի մարդ, ներառյալ՝ երեխաներ
Իրաքի Խան-Բանի-Սաադ քաղաքի շուկայում տեղի ունեցած հզոր պայթյունը ավելի քան 100 մարդու կյանք է խլել: զոհերի մեջ բազմաթիվ երեխաներ կան, հաղորդում է BBC-ն:
Ոստիկանությունը հայտարարել է, որ փլատակների տակ դեռ մարդիկ են մնում: Առայժմ հայտնի չէ, թե ով է ահաբեկչության պատասխանատուն:
Խան-Բանի-Սաադը գտնվում է Դիյալ նահանգում: Քաղաքի բնակչության մեծամասնությունը շիաներ են: