1762 դիտում
08:02 13-10-2015
Սահմանադրական հանրաքվեի շտաբի պետի առաջին ու գլխավոր թեկնածուն Հովիկ Աբրահամյանն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է.
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է սահմանադրական հանրաքվեի շտաբի պետի թեկնածուների հարցը։ Առաջին ու գլխավոր թեկնածուն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, որը, կարծես թե, այդքան էլ ցանկություն չունի այդ պաշտոնը զբաղեցնել։ Նշվում է, որ ՀՀԿ-ում մի քանի թևերի են բաժանվել, ու Հովիկ Աբրահամյանի «թևը» չի ցանկանում, որ իրենց վրա վերցնեն այդ ծանր բեռը։
Բացի այդ, եթե Հովիկ Աբրահամյանը հիմա համաձայնի գլխավորել հանրաքվեի նախընտրական շտաբը, նշանակում է, որ պետք է հրաժարվի վարչապետի պաշտոնից։ Այդ տարբերակն այնքան էլ ցանկալի չէ ՀՀԿ-ի համար։ Ըստ ամենայնի, սահմանադրական հանիաքվեի շտաբի պետի հարցը կորոշվի ՀՀԿ ԳՄ ապագա նիստում։ Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»–ը փորձեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանից ճշտել՝ արդյո՞ք վարչապետը ստացել է շտաբը ղեկավարելու առաջարկություն և ինչպես է արձագանքել դրան։ Սակայն ապարդյուն. Պողոսյանին գտնել չհաջողվեց»։
Նմանատիպ նյութեր
2524 դիտում
08:56 18-07-2015
Հենց Հովիկ Աբրահամյանն էլ կնշանակվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման շտաբի պետ. «Ժամանակ»
2425 դիտում
09:43 08-10-2022
ՔՊ-ում ակտիվ եռուզեռ է. հայտնի է Ավինյանի նախընտրական շտաբի պետի հավանական թեկնածուն. «Ժողովուրդ»
3269 դիտում
16:20 06-02-2020
Կոմիտաս Մուրադյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9130 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան