211652_close_icon
views-count3072 դիտում article-date 22:27 17-07-2015

«Սպարտակը» դրամատիկ խաղում չկարողացավ հաղթել «Ուֆային»՝ 2:2. տեսանյութ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 2015/16 մրցաշրջանի առաջին հանդիպումը՝ Մոսկվայի «Սպարտակի»-«Ուֆայի» միջև, չափազանց հետաքրքիր և իրադարձություններով հարուստ ստացվեց: Հանդիպումը, որը Դմիտրի Ալենիչևի համար առաջին պաշտոնական խաղն էր «Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնում, ակտիվ սկսեցին հենց դաշտի տերերը, սակայն հաշիվը բացեցին «Ուֆայի ֆուտբոլիստները՝ առաջնության անդրանիկ գոլը խփեց Հարիս Հանջիչը։ 24-րդ րոպեին «Սպարտակը» խփեց պատասխան գոլը՝ աչքի ընկավ պաշտպան պաշտպան Սերդար Տասկին: 31-րդ րոպեին մրցավարը խաղադաշտից հեռացրեց «Ուֆայի» առանցքային խաղավողներին մեկին՝ գանացի կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգին, որը երկրպագուների ուղղությամբ միջնամատ էր ցույց տվել: Խաղից հետո պարզվեց, որ տրիբունաները Ֆրիմպոնգի հասցեին վանկարկել էին «նիգեր», ինչին էլ ֆուտբոլիստը այդպես էր արձագանքել: Սակայն մնալով 10 հոգով, «Ուֆան» երկրորդ խաղակեսում նորից հաշվի մեջ առաջ անցավ: «Սպարտակը» կարողացավ նորից վերականգնել հաշիվը՝ աչքի ընկավ թիմի նորեկ Զե Լուիշը, որը 63-րոպեին փոխարինել էր Յուրա Մովսիսյանին: Մինչև խաղավարտը «Սպարտակը» ունեցավ մի քանի գոլային պահ, սակայն հրաշքներ էր գործում «Ուֆայի» դարպասապահ, Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչենկոն: Յուրչենկոն նման խաղով իսկապես կարող է խիստ ուժեղացնել մեր հավաքականին: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պահեստայինների թվում էր, սակայն այդպես էլ խաղադաշտ չմտավ: Ռուսաստանի առաջնություն, 1-ին տուր «Սպարտակ» - «Ուֆա»՝ 2։2 Սերդար Տասկի, 24, Զե Լուիշ, 79 - Հարիս Հանջիչ, 12, Դմիտրի Ստոցկի, 67
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր