211652_close_icon
views-count5550 դիտում article-date 22:09 07-02-2016

Անգլիա. Դրամատիկ վերջաբան «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում. տեսանյութ

Դրամատիկ ավարտ ունեցավ Անգլիայի Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպում: Սկզբունքային այս մրցավեճում հաշիվը 61-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայից հետո բացեց հյուրերի կիսապաշտպան Լինգարդը: Դրանից հետո «Չելսին» մեծ ուժերով նետվեց առաջ և բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց, սակայն ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան, որը մի քանի անհավանական սեյվի հեղինակ դարձավ: Թվում էր, թե մանկունյանցիները հաղթանակ կտոնեն, սակայն խաղի ավելացված ժամանակում Դիեգո Կոստային հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ 1:1: Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 41 միավոր և ընթանում է 5-րդ տեղում, իսկ «Չելսին» 30 միավորով 13-րդն է: Այս տուրում Լոնդոնի Արսենալը արտագնա հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ՝ 2:0 և վաստակելով 48 միավոր, «Տոտենհեմի» հետ կիսում է 2-3-րդ հորիզոնականները: Առաջատարը՝ «Լեսթերը», ունի 53 միավոր: [b]Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր [/b]«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1 Դիեգո Կոստա, 90+1 - Ջեյսի Լինգարդ, 61 «Բորնմութ» - «Արսենալ»՝ 0:2 Մեսութ Օզիլ, 23, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 24
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր