Ռուսաստանի առաջնություն. «Սպարտակը» ֆանտաստիկ խաղում բաց թողեց հաղթանակը. տեսանյութ
Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի վերջին երեք հանդիպումները միանման ֆանտաստիկ վերջաբան ունեցան:
Մոսկվայի «Սպարտակը» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթում էր Կազանի «Ռուբինին», սակայն հանդիպման ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին գոլ բաց թողեց և հանդիպումն ավարտվեց 2:2:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը «Սպարտակի» պահեստայինների թվում էր, սակայն այդպես էլ խաղադաշտ չմտավ: Յուրա Մովսիսյանն ընդհանրապես խաղին հայտավորված չէր, թեպետ հանդիպման ռուս մեկնաբանը տեղեկացրեց, որ Մովսիսյանը որևէ վնասվածք չունի և պարզ չէ, թե ինչու նա թիմի կազմում չի ընդգրկվում:
Զուգահեռ տեղի ունեցավ մոսկովյան դերբիներից մեկը՝ «Դինամոյի» և «Լոկոմոտիվի» միջև: Այստեղ էլ «Լոկոմոտիվն» էր հաղթում 2:1, սակայն հանդիպման վերջին րոպեին «Դինամոն» կարողացավ գոլ խփել ու խուսափել պարտությունից:
Կրասնոդարում կայացած «Կրասնոդար»-«Ռոստով» խաղը նույնպես զարմանալի ավարտ ունեցավ: Կրասնոդարցիները հաշիվը բացեցին միայն 86-րդ րոպեին, սակայն հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը, իսկ խաղի ավելացված ժամանակի 3-րդ րոպեին «Կրասնոդարը» նորից հաշվի մեջ առաջ անցավ և հաղթեց՝ 2:1:
[b]Ռուսաստանի առաջնություն, 17-րդ տուր[/b]
«Ռուբին» - «Սպարտակ»՝ 2:2
Մարկո Դևիչ, 70, Սոլոմոն Կվերկվելիա, 90+4 – Զե Լուիշ, 51, Կվինսի Պրոմես, 74, 11մ
«Դինամո» - «Լոկոմոտիվ»՝ 2:2
Վիտալի Դյակով, 35, 11մ, 90+2 – Ալեքսանդր Սամեդով, 49, Մայկոն, 76
«Կրասնոդար» - «Ռոստով»՝ 2:1
Պավել Մամաև, 86, 11մ, Վանդերսոն, 90+3 – Սերդար Ազմուն, 88