211652_close_icon
views-count1619 դիտում article-date 21:32 17-07-2015

Թբիլիսին պատրաստ է օլիմպիական փառատոնին

Օլիմպիական գաղափարները տարածելու, տարբեր երկրների մարզիկների միջև դեռևս պատանեկան հասակում բարեկամական կապեր հաստատելու, հեղինակավոր մարզիկներին արժանի հերթափոխ պատրաստելու նպատակով 1990 թ. ԵՎՕԿ-ի՝ այն ժամանակվա նախագահ, ՄՕԿ-ի անդամ Ժակ Ռոգեի նախաձեռնությամբ որոշվեց երկամյա ընդմիջումներով անցկացնել ամառային և ձմեռային պատանեկան օլիմպիական օրեր: Առաջին մարզահանդեսը տեղի ունեցավ 1991թ. Բրյուսելում: Այնուհետև միջոցառումը կոչվեց Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոն, որին մասնակցել կարող են միայն ազգային օլիմպիական կոմիտեների հայտավորած մարզիկները: Հերթական՝ 13-րդ փառատոնը տեղի կունենա 9 օր հետո (հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը)` Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն 49 երկրների 14-18 տարեկան շուրջ 4 հազար մարզիկ-մարզուհիներ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Ծրագրում ընդգրկված է 9 մարզաձև. բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ձյուդո, աթլետիկա, լող, սպորտային մարմնամարզություն, հեծանվային սպորտ և թենիս: Լիովին կազմ ու պատրաստ վիճակում են հատուկ փառատոնի համար կառուցված օլիմպիական ավանը և ութ մարզահանգրվանները, որոնցում կայացել են փորձնական մրցաշարեր: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի պատվիրակները: Ներկայացնենք նախատեսված մասնակիցների անվանացանկը` ըստ մարզաձևերի: ՁՅՈՒԴՈ Գոռ Հովսեփյան (50 կգ, Հրազդան) Հարություն Խոջոյան (55 կգ, Նոր Հաճըն) Տիգրան Բադալյան (60 կգ, Երևան) Բորիս Շատվերյան (66 կգ, Աբովյան) Կարեն Ստեփանյան (73 կգ, Վանաձոր) Ռոբերտ Կիրակոսյան (81 կգ, Երևան) Մարզիչ` Կարեն Աբաղյան Մրցավար`Դավիթ Խիթարյան ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ Արթուր Ավետիսյան Մհեր Տուդոյան Աննա Ղազարյան (բոլորն էլ`Երևան) Մարզիչներ` Անժելա Դավիդյան, Սոս Սարգսյան Մրցավար` Հակոբ Սերոբյան ԱԹԼԵՏԻԿԱ Գայանե Չիլոյան (արագավազք 100 մ. և 200 մ.) Յանա Աբրահամյան (հեռացատկ) Ռաֆայել Շտայան (հեռացատկ, երեքն էլ` Երևան) Էլլադա Ալավերդյան (վազք 1500 մ. Վանաձոր) Մարզիչ` Գոհար Նազարյան ԹԵՆԻՍ Դավիթ Նազարեթյան Գևորգ Բայաթյան Մարինե Դավթյան Տաթևիկ Հովհաննիսյան (բոլորն էլ` Երևան) Մարզիչ` Վահե Ավետիսյան ԼՈՂ Արտաշես Ադամյան Ռուբեն Ղարիբյան (երկուսն էլ` Երևան, ազատ լողաոճ, 50մ. 100մ. և 200մ.) Մարզիչ` Ռաֆայել Վասիլյան ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏ Ռոբերտ Խաչատրյան Լևոն Լավչյան Ժորա Մարգարյան (երեքն էլ`Երևան) Մարզիչ ` Գրիշա Մուրադյան

Նմանատիպ նյութեր