Թբիլիսին պատրաստ է Սարգսյան-Ալիև հրատապ հանդիպում կազմակերպել` բանակցելու խաղաղության համար
Վրաստանի խորհրդարանում իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Գեորգի Վոլսկին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ են Թբիլիսիում Սարգսյան-Ալիև հրատապ հանդիպում կազմակերպել՝ բանակցելու խաղաղության համար։ Այս մասին տեղեկանում ենք [url=http://www.azatutyun.am/archive/news/20160403/2031/2031.html?id=27651702]Ազատություն ռադիոկայանից[/url]:
«Շատ տխուր բան է տեղի ունենում, կան զոհեր։ Ծայրահեղ վիճակ է։ Մենք պատրաստ ենք միջնորդ դառնալ ցանկացած ձևաչափով», - ասել է Վոլսկին։