961 դիտում
16:08 16-06-2023
Թբիլիսին պատրաստ է նորից ստանձնել Երևանի և Բաքվի միջև միջնորդի դերը. Վրաստանի ԱԳ նախարար
Թբիլիսին պատրաստ է նորից ստանձնել Երևանի և Բաքվի միջև միջնորդի դերը, այսօր՝ հունիսի 16-ին, Վրաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին, գրում է eadaily.com-ը։
«Խաղաղ հարևանության նախաձեռնության շրջանակում Վրաստանը նախկինում քայլեր է ձեռնարկել երկու հարևան երկրների միջև կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակելու մեր գործունեությունն այս ուղղությամբ»,- ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Վրաստանը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված իր ջանքերն արդյունավետ կլինեն:
«Մենք պատրաստ ենք զգալի ներդրում ունենալ այդ գործում»,- ասել է Դարչիաշվիլին:
2020 թվականի աշնանն Արցախում 44-օրյա պատերազմից հետո Թբիլիսին հումանիտար և դիվանագիտական փորձեր է արել Երևանն ու Բաքուն մերձեցնելու և նրանց միջև երկխոսություն սկսելու համար։ 2021 թվականին վրացական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի մայրաքաղաքում պահվող 15 հայ ռազմագերիներ ազատ են արձակվել՝ Արցախի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։ Անցյալ տարվա հուլիսին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին երկկողմ հանդիպումը։

Նմանատիպ նյութեր
3525 դիտում
13:29 08-03-2017
Չինաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի ու Սաուդյան Արաբիայի հաշտեցման գործում
5512 դիտում
23:40 25-06-2021
Վրաստանի վարչապետը հայտարարել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին
Այս բաժնից
1276 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1111 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1075 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք