211652_close_icon
views-count1818 դիտում article-date 11:06 17-07-2015

Հայ հեծանվորդները գերազանց ելույթներով են հանդես եկել Աթենքում. լուսանկարներ

Աթենքում ընթացող հրապարակային հեծանվավազքի մինչեւ 23 տարեկանների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունում երեկ կայացել են խմբակային վազքի մրցումները: Հայաստանի 3 ներկայացուցիչները՝ մինչեւ 23 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մհեր Մկրտչյանը, երիտասարդների առաջնությանը մասնակցող Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս եկել եզրափակիչ: Եվրոպայի երիտասարդների առաջնության խմբակային վազքի եզրափակիչում (100 շրջան, 25 կմ) գերազանց է հանդես եկել Էդգար Ստեփանյանը. հայ հեծանվորդը վերջին շրջանից առաջ հավակնել է անգամ հաղթողի կոչմանը, ի վերջո հավաքել է 13 միավոր՝ այնքան, որքան ռուս հեծանվորդ Դենիս Նեկրասովը, սակայն լրացուցիչ գործակիցներով Նեկրասովը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Էդգար Ստեփանյանը զբաղեցրել է 4-րդ տեղը: Նույն մրցատարածքում մեր մյուս մասնակիցը՝ Պավել Ստեփանյանը, եզրափակիչ փուլում նույնպես հաջող է հանդես եկոլ ու զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Մինչեւ 23 տարեկանների առաջնությունում խմբակային վազքի (160 շրջան, 40 կմ) եզրափակիչ դուրս եկած Մհեր Մկրտչյանը զբաղեցրել է 19-րդ տեղը: Հիշեցնենք, որ նախօրեին կայացած 3 կմ հետապնդումով մրցավազքում Էդգար Ստեփանյանը զբաղեցրել էր 9-րդ տեղը: Այսօր Եվրոպայի առաջնության վերջին օրն է ու հայ հեծանվորդները մասնակցելու են հերթական մրցաձեւին: [b]Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիա [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր