Ո՞ւր է տեղափոխվել երեկ 5 «Կամազ» կանխիկ գումարը Երևանի Կենտրոնական Բանկից
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 16-ին, Հայաստանի Կենտրոնական Բանկից 5 «Կամազ» բեռնատար մակնիշի ավտոմեքենաներով խոշոր գումար է դուրս բերվել և այն Ազգային անվտանգության ծառայության, Ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցող վաշտի աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է Դիլիջան:
Ըստ մեր տեղեկությունների՝ գումարը կազմում է մի քանի միլիարդ դրամ և այն պահվելու է Դիլիջանում վերջերս կառուցված Կենտրոնական Բանկի ուսումնական կենտրոնի բունկերներում: Գումարը ապահով Երևանից տեղ է հասցվել: