221884 դիտում
11:05 06-02-2021
«Ակբա բանկ»-ի կառավարչի ու անվտանգության աշխատակցի կողմից վնասազերձված կողոպտիչի մոտ հայտնաբերվել է բանկից գողացված ողջ գումարը․ նա Երևանի 33-ամյա բնակիչ է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր․-ի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քր․ գործը հարուցվել է երեկ՝ Արաբկիր վարչականշրջանի Սունդուկյան - Վաղարշյան փողոցների խաչմերուկում «Ակբա բանկ»-ի վրա զինված ավազակային հարձակում կատարելու համար։
Նշված քր․ գործի շրջանակում, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տ․ Տոնոյանի որոշմամբ, որպես կասկածյալ ձերբակալվել է, բանկի կառավարչի և անվտանգության աշխատակցի կողմից վնասազերձված, Երևան քաղաքի բնակիչ 33-ամյա Վահագն Ղազարյանը։
Հայտնաբերվել են նաև հափշտակված ՀՀ դրամները, ԱՄՆ դոլարները, եվրոթղթադրամներն ու ՌԴ ռուբլիները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ, փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում:
Մի տղամարդ՝ զինված զենքով, մտել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 64 հասցեում գործող «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ» և զենքը պահել աշխատակցուհու վրա ու հափշտակել մոտ 2 մլն 500 հազար ՀՀ դրամ, մոտ 1700 ԱՄՆ դոլար, մոտ 4200 եվրո, մոտ 6 հազար ՌԴ ռուբլի և դիմել փախուստի:
Ստահակը չի հասցրել փախնել, քանի որ «Ակբա բանկ»-ի Արաբկիրի մասնաճյուղի կառավարիչ Հայկ Պետրոսյանն ու բանկի անվտանգության աշխատակից Կարեն Մանուկյանը, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և դրսում վնասազերծել են նրան:
Այնուհետև նա տեղափոխվել է Ոստիկանության Արաբկիրի բաժին։ Բանկ են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի, գլխավորությամբ:
Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները:
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարերը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+