211652_close_icon
views-count6942 դիտում article-date 13:43 16-07-2015

Պեպեն մարզումների ժամանակ բարկացել և հարվածել է Ռոնալդուին. տեսանյութ

Ավստրալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուի և Պեպեի միջև ուշագրավ միջադեպ է գրանցվել: Մարզման ժամանակ Ռոնալդուն մի քանի անգամ Պեպեին ծաղրել է, մի անգամ էլ թեթևակի մեջքին հարվածել: Չդիմանալով խաղընկերոջ սադրանքներին, Պեպեն որոշել է պատասխանել: Գնդակը խաղարկելու ժամանակ Պեպեն հարվածել է Ռոնալդուի ոտնաթաթին և տրորել նրա ոտքը: Արդյունքում Ռոնալդուն ընկել է խոտածածկին և ցավից գալարվել: Սակայն վնասվածքը լուրջ չի եղել և «Ռեալի» առաջատարը արագ ոտքի է կանգնել և շարունակել մարզումները: Հասկանալով, որ իր պատասխանը այնքան էլ հաջող չի ստացվել, Պեպեն անմիջապես ներողություն է խնդրել Կրիշտիանուից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր